Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտում կայացավ Ֆրանսիա-Հայաստան ընկերական հանդիպումը:
Առաջին կեսում հաշիվը բացեց Անտուան Գրիզմանը: Երկրորդ կեսում նախ Յոհան Կաբայը խփեց երկրորդ գոլը, իսկ հետո դուբլ ձևակերպեց Կարիմ Բենզեման:
Խաղն ավարտվեց Ֆրանսիայի հավաքականի խոշոր՝ 4:0 հաշվով հաղթանակով:
Ավելացնենք, որ հոկտեմբերի 11-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակներում կանցկացնի վերջին հանդիպումը` սեփական հարկի տակ ընդունելով Ալբանիայի ընտրանուն, ովքեր այսօր կայացած խաղում 0:2 հաշվով զիջել են Սերբիայի հավաքականին:
Դանիայի հավաքականը 0-1 հաշվով զիջեց Պորտուգալիային, և Դանիայի և Ալբանիայի միջև մեկ միավորի տարբերությունը պահպանվեց: Դա նշանակում է, որ երկրորդ տեղ գրավելու ու անցումային խաղերից խուսափելու համար Ալբանիայի հավաքականը պարտավոր է հաղթել Երևանում: