▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆրանսիան անհանգստացած է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հնարավոր սպառնալիքներով

Ֆրանսիայի ԱԳՆ-ն չափազանց ուշադիր է Հայաստանի տարածքային ամբողջականությանը սպառնացող հնարավոր սպառնալիքների նկատմամբ։ Այդ մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մեկնաբանության մեջ՝ ի պատասխան ադրբեջանա-թուրքական զորավարժությունների վերաբերյալ AFP լրատվական գործակալության հարցմանը․ 

«Ինչպես բազմիցս հայտարարել է Եվրոպայի և արտաքին գործերի նախարար տիկին Քեթրին Կոլոննան, Ֆրանսիան չափազանց զգոն է լինելու Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը սպառնացող ցանկացած փորձի նկատմամբ», - ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մեկնաբանության մեջ, հաղորդում է Figaro-ն,փոխանցում են լրատվամիջոցները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее