«Հետաքրքիր իրավիճակ է առաջացել: Մի կողմից հնչում են տեսական եզրակացություններ, վերլուծություններ, ստացվում է` մյուս կողմից պետք է ֆռան սեղանի հաջորդ կողմն ու պատասխանեն իրենց հարցերին: Սկսենք վարչապետ Տիգրան Սարգսյանի ասուլիսից. Քննարկման թեմա դարձավ Անդրանիկ Մարգարյանի ղեկավարման շրջանը: Ասել է, թե վարչապետի թերացումների պատճառը Անդրանիկ Մարգարյանն է»,-ասօր` լրագրողների հետ հանդիպման ժամանկ խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի մասին` ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը` զարմանք հայտնելով, որ որևէ ՀՀԿ-ական չարձագանքեց վարչապետին, չհամարձակվեց ասել, թե այս ո՞ւմ է քննադատում:
«Եթե չարձագանքեր Ռ.Քոչարյանը, կթվար, թե վարչապետը ճիշտ էր»,-նշեց Գառնիկ Իսագուլյանը: