Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ողջունեց նորանշանակ նախարարներին:

«Հաջողություններ եմ մաղթում ձեզ եւ ուզում եմ տեղեկացնել, որ որոշում եմ կայացրել Գաբրիել Ղազարյանին ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար նշանակելու մասին», - ասաց նա:
Վարչապետն ասաց, որ միջնորդություն է ներկայացրել ՀՀ նախագահին համապատասխան հրամանագիր ստորագրելու:

Հիշեցնենք, որ Գաբրիել Ղազարյանը նախկինում այդ պաշտոնը զբաղեցրել է 2014 - 2016 թվականներին:


