Հոկտեմբերի 7-ին Նիս քաղաքի «Ալյանս Ռիվյերա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Հովսեփյանի և Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանի մամուլի ասուլիսը: Առաջինը լրագորղների հարցերին պատասխանեց Գաել Անդոնյանը:
Նախորդ խաղում առաջին անգամ ձախից էիր խաղում: Ինչպիսին էր այդ փորձը, ավելի հարմար է խաղալ ձախից թե կենտրոնում:
- Առաջին անգամ խաղացի ձախ եզրում Դանիայի հետ խաղում: Ասեմ որ միշտ կանեմ առավելագույնը ի օգուտ մեր թիմի:
Ինչ է Ձեզ համար նշանակում խաղալ Ֆրանսիայից հազարավոր կիլոմետր հեռու, հաշվի առնելով այն, որ Դուք միշտ խաղացել եք Մարսելի «Օլիմպիկում»: Այժմ Հայաստանի համար խաղալը ինչ նշանակություն ունի Ձեր համար:
- Սա յուրահատուկ խաղ կլինի ինձ համար, քանի որ իմ ընտանիքի անդամները նույնպես կլինեն մարզադաշտում: Ես ծնվել եմ Ֆրանսիայում և գիտեմ որ խաղի ընթացքում հատուկ ուշադրություն է լինելու իմ նկատմամբ: Բայց ամեն դեպքում խաղը մնում խաղ, շատ կարևոր, խաղալու ենք գերազանց հակառակորդի դեմ: Էմոցիաները կդնեմ մի կողմ և կխաղամ ինչպես միշտ:
Քո կարծիքը Ֆրանսիայի հավաքականի վերջին հանդիպումների մասին
- Չգիտեմ թե ինչքանով է ճիշտ որ ես կարծիք հայտնեմ այն մասին թե Ֆրանսիայի հավաքականը լավ է խաղում կամ վատ: Ես ծնվել եմ Ֆրանսիայում, այժմ խաղում եմ Հայաստանի համար: Հնարավորություն չեմ ունեցել խաղերը դիտելու, սակայն մնում եմ այն կարծիքին, որ Ֆրանսիայի հավաքականում խաղում են Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստները և համոզված եմ Ֆրանսիան ավելի ուժեղ է քան Պորտուգալիան:
ՀՖՖ