▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գաել Անդոնյանը հանդես կգա Հունաստանում

Հայաստանի ազգային հավաքականի ու «Մարսելի» պաշտպան Գաել Անդոնյանը համաձայնության է եկել հունական «Վերիայի» հետ՝ հայտնում է «Մարսելի» պաշտոնական կայքը:

Անդոնյանը հունական ակումբում հանդես կգա վարձակալական հիմունքներով: Պայմանագիրը նախատեսված է 6 ամսվա համար:

«Վերիան» հանդես է գալիս Հունաստանի Սուպերլիգայում և 16 թիմերի շարքում զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը:

L’Equipe-ը նշում է, որ պայմանագրում տրանսֆերի գնման կետ չկա, ինչը նշանակում է, որ ամռանն Անդոնյանը վերադառնալու է «Մարսել»:

 

vivaronews.am

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Սպորտ далее