Առաջարկում ենք ծանոթանալ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կենտրոնական գրասենյակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախագահությամբ երկուշաբթի տեղի ունեցած կուսակցության քաղաքական խորհրդի ընդլայնված նիստի մասին Կենտրոն հեռուստաընկերության պատրաստած տեսանութը:
Մեկ ուշագրավ դրվագ. ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր դժգոհությունն է հայտնել, որ Կառավարությունը մերժում է ԲՀԿ-ի այն բոլոր նախաձեռնությունները, որոնք ուղղված էին կուսակցության նախընտրական խոստումների կատարմանը, փոքր և միջին բիզնեսի «մեջքը շտկելուն» և այլ խնդիրներին: Զոհրաբյանը նաև հույս է հայտնել, որ առաջիկայում կունենանք «առավել ադեկվատ կառավարություն»:
Արձագանքելով Նաիրա Զոհրաբյանին՝ Գագիկ Ծառուկյանը ասել է. «Տիկին Զոհրաբյան, որ դուք մեկ-մեկ զանգում եք, համապատասխան, պարոն Ծառուկյան ո՞նց քվեարկենք, ուրեմն, ես բոլորիդ ներկայությամբ եմ ասում, ամենակարևորը ինձ մի հարցրեք: Կարևորը՝ տեսնելով, որը որ անհրաժեշտ է ժողովրդին, երկրին, այդպես էլ պետք է դուք քվեարկեք: Որովհետև մենք ոչ քծնելու, ոչ էլ որևէ արտոնություն ստանալու խնդիր չունենք»: