▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը 3 քրեական գործերից որեւէ մեկով ԱԱԾ-ում չի հարցաքննվել. մանրամասներ

ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը երեկ՝ հունիսի 14-ին, ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եւ մյուսների վերաբերյալ հարուցված քրեական գործի շրջանակներում։ 

Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը։

«Հարուցված այդ երեք քրեական գործերից որեւէ մեկով չի հարցաքննվել։ Պարոն Ծառուկյանը հարցաքննվել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, Սեդրակ Առուստամյանի եւ շատ այլ անձանց վերաբերյալ հարուցված քրեական գործով։ Երբ մեզ հրավիրել են ԱԱԾ՝ հարցաքննության, չեն էլ նշել, թե ի՞նչ գործի շրջանակներում ենք կանչվում։ Այսինքն՝ խուզարկությունից հետո միանգամից հրավիրել են։ Պարոն Ծառուկյանն էլ որպես օրինապահ քաղաքացի ու որպես ԱԺ պատգամավոր, չի մերժել հրավերը, եւ գնացել ենք ԱԱԾ»,- պատմել է Էմին Խաչատրյանը։

Կարդացեք նաև՝ ԱԱԾ-ն տեսանյութ է ներկայացրել Ծառուկյանին վերաբերող գործով

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее