▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞. Նիկոլ Փաշինյան

ՔՊ նիստից առաջ լրագրողի՝ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի գրառման հետ կապված հարցը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չցանկացավ մեկնաբանել, միայն ասաց. «Գագիկ Ծառուկյանը գրել գիտի՞»:

Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում հանդիպել է նախարարների, պատգամավորների և մարզպետների հետ: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը լրագրողներին ասել է, որ ընթացիկ հանդիպում է:

Հիշեցնենք՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ գրելով. «Կարծում եմ` ժամանակն է Սահմանադրությամբ հստակ ամրագրել, որ հոգեկան լուրջ խնդիրներ ունեցող անձինք իրավունք չունենան զբաղեցնել քաղաքական բարձրագույն պաշտոններ՝ վտանգելով երկրի և ՀՀ քաղաքացիների անվտանգությունը»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее