▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանը պատրաստվում է Սուրբ Հովհաննեսի և «Փարավոն»-ի բացմանը

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն Ազատության հրապարակում հրավիրած վերջին հանրահավաքի ժամանակ ներկաներին մայիսի 14-ին հրավիրեց Աբովյան` իր ընտանիքի միջոցներով կառուցված Սուրբ Հովհաննես եկեղեցու բացմանը: Շքեղ արարողությանը մասնակցելու են տարբեր երկրների հոգևոր և աշխարհիկ դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, ով Ծառուկյանի ընկերն է: Թեպետ Ծառուկյանի մամլո խոսնակը վստահեցնում է, որ հրավիրյալների ցանկը դեռ վերջնական չէ, չի կարող նաև ասել, թե ով է օծելու եկեղեցին: Ի դեպ, «Ծառուկյան հիմնադրամը» այդ օրն անվճար «գազելներ» է տրամադրելու, որոնք ցանկացողներին ժամը 12:00-14:00-ն Մատենադարանի մոտից կհասցնեն Աբովյան: Տեղեկություններ կան, որ նույն օրը Ծառուկյանը ցանկանում է ազդարարել Երևան-Սևան մայրուղու` Բալահովիտ գյուղի հարևանությամբ գտնվող նորակառույց «Փարավոն» հանգստի, խաղատնային և զվարճանքների կենտրոնի բացումը: Կենտրոնը ներառում է նախկին «Շանգրի Լա» խաղատունը, «Կեմպինսկի» հյուրանոցային համալիրը, որտեղ կան նաև խաղատներ և մոտ մեկ տասնյակի հասնող հանգստյան փոքր համալիրներ: «Նման բան չկա, միայն եկեղեցու բացումն է այդ օրը նախատեսվում»,-ասել է Ուրիխանյանը: Բայց հայտնի է, որ արդեն ոմանք «Փարավոնը» «բրոնյա» են արել` հանդիսավոր միջոցառումներ նշելու համար: Ասում են` այն չափազանց շքեղ է և գերազանցում է «Օջախին»:

 

«Հրապարակ» թերթն է գրում այս մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Մամուլ далее