▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակը` նրա և ԲՀԿ վերնախավի հանդիպման մասին

Lurer.com-ը գրում է .

Երեկ մամուլում հրապարակվեց, թե «Մուլտի Գրանդ» համալիրում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ վերնախավի հանդիպում, որտեղ քննարկվել է Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը և նախնական որոշում է կայացվել այդ ուղղությամբ: 

Տեղեկությունը, թե իբր Գագիկ Ծառուկյանը նախօրեին հանդիպել է ԲՀԿ ներկայացուցիչների հետ և որոշում է կայացվել վերադառնալ քաղաքականություն, բացարձակ սուտ է։ Այս մասին կայքի հետ զրույցում հայտնեց Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։ 

«Դա իրականությանը չի համապատասխանում։ Որևէ նման հանդիպում, նման բովանդակային քննարկում տեղի չի ունեցել»,- ասաց նա։

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее