politik.am-ը գրում է, որ արդեն երկար ժամանակ է ինչ խոսակցություններ են գնում, որ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը պաշտոնանկ է արվելու:
Իշխանական կուլիսներում խոսում են այն մասին, որ այս հարցը այլևս որոշված է և միայն ժամանակի հարց է Շահգալդյանի պաշտոնանկությունը:
Ըստ կայքի տեղեկությունների՝ Կոտայքի մարզպետ կնշանակվի Գագիկ Ծառուկյանի փեսան: Իշխանությունները հասկանում են, որ այսպես թե այնպես այս մարզում հարցեր լուծողը Գագիկ Ծառուկյանն է և անիմաստ է ՀՀԿ-ական մարզպետ նշանակելը:
Ըստ տեղեկությունների՝ այս քայլով նաև փորձելու են շահել Գագիկ Ծառուկյանի սիրտը:
Մանրամասներն` այստեղ