▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանն անձամբ կասի, թե ինչու չի մասնակցել նախագահական ընտրություններին. Հովիկ Աբրահամյան

Այսօր՝ ապրիլի 4-ին, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո, լրագրողների հետ զրույցում Հայաստանի խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ առաջիկայում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անձամբ կասի, թե ինչու չի մասնակցել նախագահական ընտրություններին:

Նյուզ.am-ն է գրում ու նշում, որ այն հիշեցմանը, թե ինքը խոստացել էր իր խնամի Ծառուկյանից ճշտել, թե ինչու չի մասնակցել նախագահական ընտրություններին, Հովիկ Աբրահամյանը նշեց, որ առաջիկայում անձամբ Գագիկ Ծառուկյանը կպատասխանի այդ հարցին:

Դիտարկմանը, թե Արարատում արդեն խոսակցություններ են շրջանառվել, որ Սուրենավանի գյուղապետի մահը ոչ թե դժբախտ պատահարի հետեւանք է, այլ՝ սպանություն, քանի որ առջեւով մեքենա է անցել, նա արձագանքեց, թե չի կարծում, որ դա սպանություն է, ավելացնելով, որ քննությունը կպարզի եղելությունը:

Լրագրողներին հետաքրքրում էր նաեւ, թե ով է համակարգելու Երեւանի ավագանու ընտրությունները՝ ի՞նքը, թե՞ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ինչին Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Երկուսս էլ. ով կուզի, նա կանի»:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее