Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք Գագիկ Ծառուկյանը կիսում է Նաիրա Զոհրաբյանի միտքը, ըստ որի՝ եթե 2008-ի մարտյան դեպքերից հետո արտակարգ դրություն չհաստատվեր, զոհերի թիվը, քաոսային իրավիճակն անհամեմատ շատ էր լինելու, և այդ իրավիճակը տրամաբանությունից դուրս ժամանակով ձգվելու էր, նշել է.

«Գագիկ Ծառուկյանն այսօր երեկոյան մասնակցելու է Նոր Նորքում կայանալիք հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում նա անձամբ կպատասխանի հուզող հարցերին»,- ասել է Իվետա Տոնոյանը։


