▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանն այսօր հանդիպել է ԲՀԿ վերնախավի հետ. նա վերադառնում է

armtimes.com-ը գրում է. Քիչ առաջ հայտնի դարձավ, որ այսօր երեկոյան Գագիկ Ծառուկյանին պատկանող «Մուլտի Գրանդ» համալիրում տեղի է ունեցել Ծառուկյանի եւ ԲՀԿ վերնախավի հանդիպումը:

Ըստ  տեղեկությունների, քննարկվել է Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու հարցը:

Նույն աղբյուրները հայտնում են, որ նախնական որոշում է կայացվել, որ Ծառուկյանը հետ է վերադառնում:

Կայքի թղթակիցը սույն տեղեկությունները պաշտոնապես ճշտելու համար կապ հաստատեց Գագիկ Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանի հետ: Վերջինս ասաց, որ վերոնշյալ հանդիպման մասին տեղեկատվության չի տիրապետում, Ծառուկյանի եւ ԲՀԿ-ականների հանդիպման ու կայացված որոշման մասին տեղեկությունը կճշտի վաղը:

 

Նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее