▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ծառուկյանն օլիգարխ չէ. Նաիրա Զոհրաբյանը պարզաբանեց՝ ով է օլիգարխը

 

 

ԲՀԿ կուսակցության անդամ Նաիրա Զոհրաբյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը և Գագիկ Ծառուկյանը քննարկել են այն հնարավորությունը, որ Նիկոլ Փաշինյանը ԱԺ–ում առաջադրի իր թեկնածությունը չընտրվելու կանխավարկածով։

 

 

 

 

 

 

 

Զոհրաբյանը,հավաստիացրեց, որ նրանք  հավատարիմ են իրենց քաղաքական պայմանավորվածությանը.

 

 

 

 

 

 

 

 

 

«Մենք հավատարիմ ենք մեր քաղաքական պայմանավորվածությանը, 2 շաբաթ հետո խորհրդարանը օրենքի ուժով կգնա ինքնալուծարման։ «Բարգավաճ Հայաստանը» թեկնածու չի առաջադրելու»։

Հարցին, լինելով օլիգարխ՝ ԲՀԿ ցուցակը կրկին գլխավորելո՞ւ է Գագիկ Ծառուկյանը, Զոհրաբյանը հակադարձեց. «Ո՛չ, Գագիկ  Ծառուկյանը օլիգարխ չէ։ Օլիգարխը այն մարդն է, ով պետական լծակները օգտագործում է սեփական բիզնես իմպերիայի բարեկեցության համար»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее