ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը Asekose.am-ի հետ զրույցում խնդրեց միայն առավոտյան մեկնաբանություն տալ այն տեղեկություններին, ըստ որոնց` Բրյուսելից Երևան ժամանող ՀՀ նախագահի օդանավի վայրէջք կատարելուց մոտ կես ժամ առաջ, «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանն ու ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը վիճել ու նույնիսկ ` միմյանց հայհոյել:
ՕԵԿ մամուլի պատասխանատուի հեռախոսն ընդհանրապես անհասանելի է: Միջադեպը տեղի է ունեցել շաբաթ երեկոյան:
Հիշեցնենք, որ ըստ 1in.am-ի, Գագիկ Ծառուկյանն Արթուր Բաղդասարյանին հիշեցրել է դեռևս Ռոբերտ Քոչարյանի ժամանակներից գործած «մեղքերը», իսկ Բաղդասարյանը հետ չմնալու համար Գագիկ Ծառուկյանին մատնանշել է ոչ վաղ անցյալում Սերժ Սարգսյանի դեմ դուրս գալուց հետո «առյուծից կատու դառնալը»:
Նշվում է նաև, որ բանը հասել է նրան, որ Գագիկ Ծառուկյանն էլ, Արթուր Բաղդասարյանն էլ սկսել են իրար ամենավերջին հայհոյանքները տալ. միջադեպը պատմել են Սերժ Սարգսյանին, ով պետք է ելք գտնի ստեղծված իրավիճակից:
Նյութը` սկզբնաղբյուր կայքում