Խոսենք ՍԴ-ի որոշման ու այդ որոշման արձագանքների մասին:
Մարտի 28-ին ՍԴ-ում սկսեց գործի քննությունը ու այդ գործընթացի առաջին օրվանից սկսված պարզ դարձավ, որ պատասխանող կողմը օրենքին լավ չի տիրապետում ու հակափաստարկներ չի կարողանում ներկայացնել, իսկ հայցվոր կողմը մանրամաս ուսումնասիրել էին օրենքը ու շատ հստակ ներկայացնում էին իրենց հուզող հարցերը:
Այսօր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը ընթերցեց 64 էջից բաղկացած որոշումը, որը մարդկանց մոտ ավելի շատ հարցեր առաջացրեց: Մասնագիտական ոչ մի մեկնաբանություն չկա, իսկ հասարակ ժողովուրդը չի կողմնորոշվում ու չի կարողանում հասկանալ կուտակվելո՞ւ են գումարները, թե՞ ոչ:
Իր խոսքերով այս հարցում ոչ մի պարզություն չմտցրեց Դավիթ Հարությունյանը, որը խճճված պատկերը էլ ավելի խճճեց:
Լևոն Զուրաբյանը իր խոսքում նշեց, որ այս որոշումը իշխանության մանևրելու մեծ դաշտ է տալիս, սակայն թե՞ ինչ դրույթներով կամ որոշման, որ մասով է այդ բացը տրվել՝ չնշեց:
Արծվիկ Մինասյանն էլ ասաց, որ պարտադիրը չի գործելու և պարտադիր կերպով ոչ ոք չի կարող աշխատողներից գումար պահել:
Իսկ մարդիկ ընդհանուր առմամբ ուղղակի պայքարի կոչեր են անում ու չեն ցանկանում թուլանալ:
Մի խոսքով ամեն ինչ խճճված է: Ինձ թվում է, որ Սահմանադրական Դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը մի հատ էլ 64 էջանոց պարզաբանում պետք է կարդալ, որ մարդիկ ավելի պարզ ընկալեն ամեն ինչ: