▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Ջհանգիրյանը արդարացվեց Մարտի 1-ի գործով․ Վճռաբեկ դատարանը հրապարակեց որոշումը

Գագիկ Ջհանգիրյանը քիչ առաջ արդարացվեց։ Նման որոշում է հրապարակել Վճռաբեկ դատարանը։

Դատարանն այսպիսով բեկանեց նրա վերաբերյալ դատավճիռը, ճանաչեց նրա անմեղությունը եւ արդարացրեց նրան՝ քրեական գործի վարույթը կարճվեց հանցակազմի բացակայության հիմքով։

Գագիկ Ջհանգիրյանը դիմել էր Վճռաբեկ դատարան՝ խնդրելով բեկանել իր վերաբերյալ 2009 թվականի դատավճիռը եւ կայացնել արդարացման դատական ակտ։

Հիշեցնենք, որ ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը մեղադրվել էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար, ձերբակալվել էր 2008 թվականի փետրվարի 23-ի հանրահավաքից հետո՝ դատապարտվել 3 տարվա ազատազրկման։ Ջհանգիրյանը ազատ էր արձակվել համաներման հիմքով։

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее