▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանի եղբորորդին կշարունակի մնալ կալանքի տակ. նրան վերագրվող վնասի չափը 200 մլն դրամ է

ՊԵԿ-ի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդին՝ Կարեն Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ ։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց Կարեն Խաչատրյանի պաշտպան Ամրամ Մակինյանը։

Պաշտպանը նշեց, որ իրենց համար այդ որոշումը սպասելի էր, սակայն գնահատական դեռ չի կարող տալ, քանի որ չի ծանոթացել կալանավորման հիմքերին։

Ամրամ Մակինյանն ասաց, որ Կարեն Խաչատրյանին վերագրվող արարքով պատճառված վնասի չափը կազմում է մոտ 200 մլն դրամ, և նույն չափի գումար փոխանցվել է ԱԱԾ-ի դեպոզիտ հաշվին:

Հավելենք, որ օգոստոսի 27-ից անազատության մեջ գտնվող Կարեն Խաչատրյանի կալանքի ժամկետը վերջին անգամ երկարացվել էր հոկտեմբերի 23-ի որոշմամբ՝ մեկ ամսով:

Հիշեցնենք, որ Կարեն Խաչատրյանը զբաղեցրել է ՊԵԿ Ներքին անվտանգության վարչության պետի պաշտոնը, նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափով վատնում կատարելու մեջ:

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ նրա հորեղբորը՝ ՊԵԿ նախկին նախագահ, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее