▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գագիկ Խաչատրյանի որդիներին մեղադրանք առաջադրված չէ. ԱԱԾ

ՊԵԿ նախկին ղեկավար, ՀՀ ֆինանսների նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյաններին մեղադրանք առաջադրված չէ: 

factor.am-ն է գրում և նշում, որ Ազգային անվտանգության ծառայությունից փորձել են ճշտել՝ արդյո՞ք Գագիկ Խաչատրյանի որդիներին մեղադրանք է առաջադրվել և արդյո՞ք ծառայությունը տեղեկություն ունի նրանց գտնվելու վայրի մասին։

«Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդիները՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյանները, քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված չեն, հետևաբար՝ նրանց գտնվելու վայրի վերաբերյալ այս պահին տեղեկություններ չկան»,- կայքի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են ԱԱԾ մամուլի ծառայությունից:

Հիշեցնենք, որ Ազգային անվտանգության ծառայությունը Գագիկ Խաչատրյանին և նրա եղբորորդուն՝ ՊԵԿ նախկի ն պաշտոնյա Կարեն Խաչատրյաններին ձերբակալել է օգոստոսի 27-ին. երեք օր անց նախկին պաշտոնյաները կալանավորվել են։ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2 րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով վատնում կատարելը) նախատեսված հանցագործությունների կատարման՝ պաշտոնեական դիրքի չարաշահման և առանձնապես խոշոր չափերի վատնման համար։

Նրան և եղբորորդուն առաջադրված մեղադրանքն առնչվում է Գագիկ Խաչատրանի` Ֆինանսների նախարար և ՊԵԿ նախագահ եղած ժամանակահատվածում կատարված ենթադրյալ հանցանքներին։

Օրերս էլ հայտնի դարձավ, որ Գագիկ Խաչատրյանի համաձայնությամբ ԱԱԾի դեպոզիտ հաշվին փոխանցվել է նրան վերագրվող ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը՝ շուրջ 200 մլն դրամ գումարը:

Հիշեցնենք նաև, որ Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ սեպտեմբերի 30-ի հրապարակել է Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի պաշտպանների ներկայացրած՝ կալանավորելու որոշման դեմ բողոքի վերաբերյալ որոշումը: 

Դատարանը մերժել է պաշտպանների բողոքը,  և Գագիկ Խաչատրյանին թողեց կալանքի տակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее