galatv.am-ի հետ զրույցում, ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ով գնահատականներ է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի տարեվերջին տված հարցազրույցին, խոսել է նաև «քաղաքական հնարավոր ժերտվաների» մասին:
Հատված հարցազրույցից.
-Սպասվող քաղաքական զարգացումների ընթացքում կլինե՞ն քաղաքական զոհեր: Այս օրերին արդեն մամուլը գրում է հնարավոր «ժերտվաների» մասին: Ավելի կոպիտ արտահայտություններ էլ կային, որ ասում են՝ «Տ. Սարգսյանին «մատաղ» կանեն, կամ էլ կարժանանա Ուկրաինայի վարչապետի բախտին»:
-Ամեն ինչ անում ենք, որ «մատաղի» գործոնը մեր հասարակական պրոցեսների վրա ազդեցություն չունենա: Եվ բնականաբար թիմը կայուն է, կարող են, այո, դերակատարներ փոխվել, բայց դա չի նշանակում, որ փոփոխությունը կապված պիտի լինի անձի հեռանկարի հետ: