168.am-ը գրում է, որ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն՝ անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման ժամանակ ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հնչեցրած գնահատականին, թե շատերը իրենց հանդիպումից «միկրոինֆարկտ» կստանան, նշել է. «Ես զարմանում եմ, որ լրջության սահմանը քաղաքականության միջից կորել է, բոլորին չի կարելի լսել»:
«Ցանկացած հանդիպում, համաձայնություն, վերլուծություն քաղաքական դաշտում դրական է մեր պետության համար, այնպես որ՝ եթե հակառակ կողմը խանդեր ունի, մենք խանդ չունենք»,- ասել է Գալուստ Սահակյանը: Ինչ վերաբերում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հայտարարությանը, թե ՀԱԿ-ԲՀԿ հանդիպումը շատերի մոտ առողջական խնդիրներ կառաջացնի, ապա Գալուստ Սահակյանը շտապել է հանգստացնել. «Չէ, վնաս չտվեց մեր առողջությանը, ավելի բարենորոգեց, բոլորս ավելի լավ ենք հիմա»:
Ինչ վերաբերում է ՀՅԴ-ի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանի կողմից հնչեցրած հայտարարությանը, թե կան «դատարկ դհոլներ», ովքեր փորձում են սեպ խրել ոչ իշխանական ուժերի համագործակցության մեջ, 168.am-ի լրագրողը Գալուստ Սահակյանից հետաքրքրվել է, թե ո՞ւմ էր ուղղված այս հայտարարությունը:
«Ես բոլոր հարվածային գործիքներին չեմ տիրապետում: Դհոլը հին ազգային մշակույթ ունեցող գործիք է: Ինձ այլ գործիքների մասին հարցրեք: Ես չեմ սիրում այդպիսի ենթատեքստով բառեր: Երբ ես եմ խոսում, խոսում եմ մարդկանց ներկայությամբ, իրենց ճակատներին ու հետադարձ որոշումներ չեմ կայացնում՝ իմ ասելիքն ամրապնդելու համար»,- հակադարձել է նա:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում