«Արտ լաբորատորիա» արվեստագետների, փիլիսոփաների և հասարակական ակտիվիստների միավորումն անանդրադարձ չի թողել ՀՀ նախագահի 2013 թվականի ընտրությունները:
Այս մասին գրում է epress.am-ն ու նշում, որ քվեարկության օրն արտ խմբի անդամները Gangnam Style են պարել ՀՀ նախագահի նստավայրի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Սահմանադրական դատարանի շենքերի մոտ, ինչպես նաև իրենց արվեստանոցում: