▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին 2-րդի իշխանությունը ոչ լեգիտիմ է.Տիրան արք.Կյուրեղյան. galatv.am

galatv.am-ը գրում է, որ  Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի նախկին թեմակալ առաջնորդ Տիրան արք. Կյուրեղյանը իր մտահոգությունն է արտահայտել Հայաստանում տիրող «նոր ստրկատիրական կարգերի», ժողովրդի եւ եկեղեցուն իրապես ծառայող հոգեւորականության վիճակի մասին:

Տիրան արք. Կյուրեղյանը Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից պաշտոնանկ եւ կարգալույծ հռչակվեց, և նրա  փոխարեն նշանակված Եզրաս աբեղան՝ կաթողիկոսի եղբայրը, դարձավ Եզրաս եպիսկոպոս եւ Մոսկվայի առաջնորդը:

Տիրան արք. Կյուրեղյանը, ով հիմա շարունակում է բնակվել Մոսկվայում, բայց եւ շարունակում է իր եկեղեցական ծառայությունը նաեւ Ֆրանսիայում Նիսի հայ համայնքի համար Ս. Աստվածածին եկեղեցում, կարծում է, որ հայ հոգեւորականը այսօր ոչ թե ժողովրդի, այլ իշխանության կողքին է:

Սրբազանի խոսքերով՝ եկեղեցու ներսում նույն զարգացումներն են, ինչ աշխարհիկ քաղաքական կյանքում: Եվ գլխավոր պատճառն այն է, որ ինչպես ՀՀ իշխանությունում, այնպես էլ եկեղեցական կյանքում Գարեգին 2-րդի իշխանությունը ոչ լեգիտիմ է, ընտրված չէ նա հավատացյալների եւ հոտի վստահությունը վայելող պատվիրակների եւ առաջնորդների կողմից, այլ ընտրված է, կամ նշանակված է ՀՀ իշխանությունների կողմից եւ ծառայում է հենց այդ իշխանությանը: 


Նյութը` սկզբնաղբյուր կայքում 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее