▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարեգին Բ-ն ճաշել է տարեցների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին

Դեկտեմբերի 26-ին Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է Մայր Աթոռի հովանու ներքո գործող Էջմիածնի բարեգործական ճաշարան՝ իր օրհնությունն ու շնորհավորանքները բերելու միայնակ տարեցներին եւ կարիքավորներին: Այս մասին տեղեկացնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

 

 

 

 

 

 

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ճաշարանի ամենօրյա այցելուներին է բերել քաջառողջության եւ անվրդով կյանքի իր բարեմաղթանքերը, տոների կապակցությամբ փոխանցել նվերներ:

Վերջում Վեհափառ Հայրապետը նաեւ ճաշել է տարեցների հետ, պատասխանել նրանց հուզող հարցերին: Զրույցի ընթացքում հայորդիները Նորին Սրբությանն իրենց երախտագիտությունն են հայտնել Մայր Աթոռի եւ ազգային բարերարների հոգատար վերաբերմունքի համար:

 

 

 

Մայր Աթոռի հովանու ներքո Հայաստանի տարբեր քաղաքներում այսօր գործում է հինգ բարեգործական ճաշարան, որտեղ ամեն օր կանոնավոր սնունդ է ստանում ինը հարյուր անձ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее