armnewstv.am-ը գրում է, որ Ադրբեջանական դիվերսիան կանխած 9 զինծառայողները պարգևատրվել են Գարեգին Նժդեհ մեդալով:
Գարեգին Նժդեհի մեդալ ` երիտասարդ շարքայիններին և հրամանատարին: Սա նրանց առաջին պետական մեդալն է, նրանք էլ առաջին անգամ էին թշնամում հանդիպում դեմ առ դեմ: Տղաները 9 հոգով հետ մղեցին ադրբեջանական 30-հոգանոց պատրաստված խմբին:
Տղաներն իրենց գնահատված են զգում, բայց նշում են` մեդալները չեն, որ նրանց կստիպեն լավ ծառայել, այլ հայրենիքը: Սեյրան Օհանյանը հենց շարային զինվորի խիզախությունն է համարում բանակի հաջողության հիմքը: Հայաստանի զինված ուժերը 22 տարիների ընթացքում կարողացել են ձևավորել դրական իմիջ ամբողջ աշխարհում` հաղթած, հմուտ ու զարգացող: Ըստ նախարարի` հենց այսպես են ճանաչում հայկական բանակը աշխարհում:
Մանրամասներն սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում: