vivaronews.am-ը գրում է. «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Գարի Նեյվիլը ողջունել է անգլիական գրանդի նորեկներին ՝ Պոլ Պոգբային, Զլատան Իբրահիմովիչին և Էրիկ Բայիին, սակայն միառժամանակ անգլիացին նշել է, որ ներկայումս թիմում կան ֆուտբոլիստներ, ովքեր չեն համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Յունայթեդի» նախկին պաշտպանը կարծում է, որ Ժոզե Մոուրինյոն պետք է դեռ ուղղի «վատ ծախսելու» գաղափարը, որն առկա է անգլիական գրանդում Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո:
«Ես շատ եմ հավանել 2-3 ֆուտբոլիստի, որոնց Մոուրինյոն բերեց «ՄՅՈՒ»: Հավանում եմ Պոգբային, նա կդառնա լավ ֆուտբոլիստ: Ես իսկապես հավանում եմ Զլատանին, ով ուժեղ բնավորություն ունի և շատ եմ հավանել Բայիին: Նրանք կարող են օգնել «Յունայթեդին» հասնել հաջողությունների, սակայն պետք է նաև նշել, որ կան ֆուտբոլիստներ, ովքեր արժանի չեն հանդես գալ «Ման. Յունայթեդում»,- ասել է Նեյվիլը:
Հետաքրքիրն այն է, որ Նեյվիլը ընդհանրապես չի խոսել թիմի մեկ այլ նորեկ Հենրիխ Մխիթարյանի մասին ՝ ցանկանալով հասկացնել, որ նա չի համապատասխանում «ՄՅՈՒ»-ին: