«Իրավունք» թերթը գրում է. «Դեկտեմբերի 5-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին Արարատի մարզի Վեդի համայնքում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուն Արարատի նախկին մարզպետ, Պետական գույքի կառավարման կոմիտեի ներկայիս ղեկավար Գարիկ Սարգսյանն է:
Կոկորդիլոս բուծելու գործում իր հայտարարությամբ «մասնագիտացած» Սարգսյանին թե ինչու է իշխանությունը մարզպետից դարձնում համայնքապետ, դժվար է ասել: Սակայն ակնհայտ է, որ վերջինս չի արդարացրել իշխանության սպասումները նաեւ Պետական գույքի կառավարման կոմիտեում:
Իշխանական կուլիսներում նույնիսկ կատակում են, թե այսպիսի տեմպերով Գարիկ Սարգսյանը մրցակցելու է ռեկորդային արագությամբ պաշտոններ փոխած ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ»: