Իրենց գործին՝ գիտակ ու մասնագիտությանն անմնացորդ նվիրված մասնագետները հպարտություն և հարստություն են պետության ու ազգի համար։
Փաստաբան Գառնիկ Թուխտարյանին, որ այսօր նշում է ծննդյան 50 ամյակը, գործընկերները համարում են եզակի հռետոր։ Նաև նշում են, որ նա փաստաբանի օրինակելի կերպար է իր զսպվածությամբ, համարձակությամբ ու արհեստավարժությամբ։

Asekose.am-ը շնորհավորում է Գառնիկ Թուխտարյանին հոբելյանի առիթով ու ցանկանում նորանոր հաջողություններ կյանքում և աշխատանքում։
Հիշեցնենք, որ երկարամյա աշխատանքի, մասնագիտական բացառիկ կարողությունների և փաստաբանական ինստիտուտում ներդրած ավանդի համար Գառնիկ Թուխտարյանը պարգևատրվել է «Փաստաբանության ասպետ» ոսկե մեդալով։


