▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գարո Փալյանի անվտանգության համար կարող եք դիմել Պետդեպարտամենտին

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ամերիկահայերին ու մարդու իրավունքների պաշտպաններին այցելել anca.org/paylan կայքը ու պահանջել, որ Պետքարտուղարությունը եւ մարդու իրավունքների պաշտպանության առաջատար կազմակերպությունները բարձրաձայնեն Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Գարո Փալյանի նկատմամբ հարձակումների եւ հետապնդումների մասին:

«Բոլոր այն քաղաքացիները, որոնք մտահոգված են իր հայկական ծագման ու տեսակետներն ազատ արտահայտելու պատճառով հարձակումների ենթարկված Գարո Փալյանի՝ Թուրքիայի խորհրդարանի պատգամավորի անվտանգության համար, կարող են Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ստեղծած հատուկ կայքի միջոցով դիմել Պետդեպարտամենտին, Amnesty International եւ Human Rights Watch կազմակերպություններին եւ նրանց կոչ անել հանդես գալ Գարո Փալյանի պաշտպանությամբ:

Թուրքիայի խորհրդարանում ու Սահմանադրական հանձնաժողովում Գարո Փալյանի վրա կատարված հարձակումների տեսագրությունները հրապարակվել ու ցուցադրվել են բազմաթիվ լրատվամիջոցներով: Նրա անվտանգությամբ մտահոգված քաղաքացիները կարող են այս կայքում դիմել Պետդեպարտամենտի քարտուղար օգնական Թոմ Մալինովսկուն,՝ Human Rights Watch-ի գործադիր տնօրեն Քեն Ռոֆին եւ Amnesty International – USA ընկերության գործադիր տնօրեն Մարգարեթ Հուանգին: Այս երեք պաշտոնյաններին հասցեագրված իրենց նամակներով Գարո Փալյանի անվտանգության պաշտպանները կոչ են անում բարձրաձայնել նրան նկատմամբ ուժգնացող սպառնալիքի ու բռնությունների մասին եւ դատապարտել Փալյանի դեմ ատելություն սերմանողներին»,-մասնավորապես՝ ասված է Հայ դատի հանձնախմբի հայտարարությունում:

Հիշեցնենք, որ Փալյանը Թուրքիայի խորհրդարանում  տեղի ունեցած միջադեպից հետո հայտնել էր, որ իրեն ճնշումների են ենթարկում իր՝ հայ լինելու պատճառով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее