Փետրվարի 18-ին ոչ թե "Հայաստան ու վերջն է", այլ այդ խայտառակ կրկեսի վերջն է: Իսկ փետրվարի 20-ին նոր սկիզբ է` մենք սկսում ենք Ձնծաղիկների Հեղափոխություն: Դա յուրահատուկ օր է` Արցախյան շարժման 25-ամյակը: Քարորդ դար անցավ, նոր սերունդ մեխացավ, նոր պայքար է սկսվում:Եկեք գործից հետո Մաշտոցի պուրակ, բերեք ձնծաղիկներ` կխոսենք մեր առաջիկա գործերից: Պետք է ավարտել այս քաղաքական, բարոյական, գաղափարական ձմեռը: Գարուն չի գա, եթե մենք գարուն չանենք, եթե մենք ինքներս գարուն չդառնանք, ավարտելով մեր միջի ձմեռը: Նախախորհրդարանը սկսում է: Միացեք:
Տիգրան Խզմալյանի գրառումը` ֆեյսբուքյան էջից