▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազը, էլեկտրաէներգիան և տրանսպորտը թանկացան

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր հաստատել է գազի նոր սակագինը՝ 156 դրամ/խմ  նախկին՝ 132 դրամ/խմ-ի փոխարեն:
Հաստատած 156 դրամ/խմ գազի գինը տրանսպորտի գնի վրա կազդի  5 տոկոսով: Հայտարարել է հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Դա, ըստ նրա, պարզվել է հանձնաժողովի մասնագետների ուսումնասիրությունների արդյունքում: Հաշվարկվել է, թե ինչ ազդեցություն կունենա սպասվող թանկացումը գազալցակայաններում վաճառվող գազի գնի վրա:
Նիստում հաստատվել է նաև  էլեկտրաէներգիայի նոր սակագինը, այն է` 38 դրամ, այսինքն, 1 կվ ժամ էլեկտրաէներգիան Հայաստանի բնակչության համար թանկացավ 8 դրամով:  

Որոշումն ուժի մեջ կմտնի 2013թ.-ի հուլիսի 7-ից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее