Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարար Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում չշտապեց խոսել գազի գնի նվազեցման մասին։ Նա նշեց, որ միայն այն բանից հետո, երբ իրենք կունենան հաշվեկշիռները, կանխատեսումները, փոխարժեքի կանխատեսումները, գազի գնի հնարավոր մեծությունը, այն ժամանակ հնարավոր կլինի խոսել գազի գնի նվազեցման պոտենցիալի մասին։

«Եթե խոսում ենք 2019 թվականին գազի գնի նվազեցման հնարավորությունների մասին, երբ կունենանք հաշվեկշիռները, կանխատեսումները, փոխարժեքի կանխատեսումները, գազի գնի հնարավոր մեծությունը, այն ժամանակ հնարավոր կլինի խոսել գազի գնի նվազեցման պոտենցիալի մասին»,–նշեց նորանշանակ նախարարը։


