▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գազի մասին հումորային հարցերի տարափ` Մուկուչյանի ֆեյսբուքյան ասուլիսի ճակատագիրը կրկնվելու՞ է

Մայիսի 24-ին «Ազատություն» ռադիոկայանը ֆեյսբուքյան ասուլիսի է հրավիրել «ՀայՌուսգազարդ»-ի հասարակության հետ կապերի բաժնի պետ Շուշան Սարդարյանին: Որպես կանոն, ֆեյսբուքահայությունը նախապես հարցերը գրում է նախորոք բացված էջում, եւ հետագայում ստանում է պատասխանները:

Այս մասին գրելով` asparez.am-ը նշելով, որ ֆեյսբուքահայությունը ակտիվորեն հարցեր է ուղղում տիկին Սարդարյանին, ակնկալելով պատասխաններ, արձանագրում է, որ   հայերս երբեք չենք կորցրել մեր հումորը, անարդարությունը հեգնելու եւ ծաղրելու հատկությունը:

Դրա վառ օրինակները «ՀայՌուսգազարդ»-ի ասուլիսի էջում տեղ գտած գրություններն են, մասնավորապես.

«Տիկին Սարդարյան, Սերժ Սարգսյանի տան գազը նույնպես թանկանալու է՞»:

«Հարգելի Շուշան Սարդարյան, գազով լիմոնադներն է՞լ են թանկանալու»:

«Ի՞նչ եք կարծում, Հայաստանում պատժիչ գազախցիկներ բացելը թա՞նկ կնստի»:

«Բոլորս գիտենք, որ դուք լավ գազ եք տալիս, բա տոռմուզ տալու մասին մտածե՞լ եք, թե՞ թողել եք տոռմուզի գործը քաղաքացիներին»:

«Մտածե՞լ եք գազի թանկացումից հետո նոր գործ սկսել, ասենք՝ փայտի վառարանների ներմուծում»:

«Դուք թանը գազո՞վ եք սիրում թե առանց գազ»:

«Մուկուչյանն էր զանգել, խորհուրդ չի տալիս մասնակցել»:

Ի դեպ, այս  ամբողջ ընթացքում «Ազատություն» ռադիոկայանը անընդհատ հորդորում էր էջի անդամներին, որպեսզի միայն հարցեր գրեն, եւ հումորային հարցեր չգրեն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее