Հայերս տարօրինակ թուաբանութիւններ ենք կարողանում անել։ Մարդը սխալ, թէ ճիշտ իր իմացածն է մատուցում։ Շատ հստակ գրում է՝ «...աւելանում ա (գազի գինը) եւս 201$...» Չի ասում «դառնում է 201», այլ ասում է՝ «աւելանում է եւս 201 դոլարով»։ Հիմա էս ռուսաքծնական վերնագիրը, որ հայերէնով նշանակում՝ գինը ընդամենը բարձրացել է 12$-ով, որտեղի՞ց է ծլել։ Իսկ մարդիկ գիտե՞ն, որ գազալցակայաններում ինքնաշարժերը գազալիցքաւորում են աւելի բարձր՝ 500$-ի համարժեք գումարով։ Այսինքն աւելանում է ոչ թէ 201$-ով, այլ՝ 311$-ով։ Միասին ստուգենք․ 10 խմ-ի համար պահանջեցին 2000 դրամ, որն հաւասար է 5$-ի։ 1000 խմ-ի արժեքն իմանալու համար պիտի բազմապատկենք 100-ով։ Ստանում ենք 500$։ (Եւ ոչ ոք թող «չշոփլիկանայ», թէ լրացուցիչ ծախսերն այդքան թանկ արժէն)։ ԳԺուելը իր տեղում, բայց փորենք պատկերացնել իրավիճակի զաւեշտականութիւնը։ Չորս կուսակցութիւններ «կուտակայինի 5 տոկոսի համար» կռիւ են տալիս, որ արդարացուած է, (ի վերջոյ խախտւում է մարդկանց ինքնորոշման իրաւունքը՝ դա պարտադիր եւ ոչ կամաւոր «կուտակային է»), բայց մոռանում կամ չեն նկատում գազի արժէքի 150 տոկոսից աւելի գռփումը։ Որտե՞ղ 5-ը եւ որտեղ՞ 150-ը։ Սրանք երեւի վախենում են նեղացնել իրենց «ռուսական պապաներին». չէ՞ որ հիացած են ՄՄ-ով։ Դրանց համար է ասուած՝ «Տղամարդ եմ, թախտի տակից դուրս չեմ գայ»։ Դրանք այնքան նման են1988-89 թթ. խեղճերին, որ հերոսական տեսքով ասում էին՝ «ԱԻՄ-ականները ծայրահեղական են, որովհետեւ անկախութիւն են ուզում։ Արցախի հարցից չպէտք է շեղուել, իսկ նրանք շեղում են»։ Իրենք Արցախ չէին ասում. իրենց համար դա Ղարաբաղ էր։
Դէ, գոնէ հիմա, երկու տամնամեակ անց, մի հատ պատկերացնէին, թէ որտեղ կլիներ Արցախը, եթէ Հայաստանն անկախացած չլինէր ու պետականօրէն չօգնէր Արցախին։
Նոյն վիճակն է, նոյն պատեհապաշտիկներն են՝ մանրապաշտիկները։ Աստուած մեզ այդ գորշացած զանգուածին օգնելու ուժ ու համբերութիւն տայ։