Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա՝ հունիսի 5-ի նիստում 10 մլն դրամով տուգանել է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը:

Բնական գազի օգտագործման և մատակարարման մի շարք կետեր «Գազպրոմ Արմենիան» չի պահպանել:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2019 թվականի փետրվարի 28-ից մարտի 6-ը մոնիթորինգ է իրականացրել ընկերությունում ու մի շարք խախտումներ հայտնաբերել։ «9 դեպքում չեն պահպանվել գազամատակարարման ցանցի միացման կանոնները, նոր միացման գործընթացի վերաբերյալ տեղեկատվության մեջ չեն ներառվել առանձնատների, 3 դեպքում` 100 խմ և ավելի ժամային սպառում ունեցող սպառողների, 2 դեպքում` նախկինում դիմած և 2019–ի առաջին եռամսյակի վերջի դրությամբ գազամատակարարման ցանցին չմիացված բաժանորդների մասին տեղեկատվությունը և այլն»,–հայտնեցին նիստի ժամանակ։


