▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Գելափը» իշխանության դուստր ձեռնարկությունն է. Արմեն Մարտիրոսյան

«Գելափ» անունով մի կազմակերպություն տվյալներ էր հրապարակել, ըստ որի՝ «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ընդհանրապես խորհրդարան չի անցնում:

Այս հարցմանն անդրադառնալով  «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքի ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն այսօրվ ասուլիսում հայտարարել է. «Նույն կազմակերպությունը 2013-ին էլ հայտարարում էր, որ Րաֆֆի Հովհաննիսյանը 5%-ից ավել չի հավաքելու, բայց իրականությունը ցույց տվեց, որ նա ավելի քան 70% հավաքեց, պաշտոնական տվյալով մոտ 35% դարձրեցին: Այդ կազմակերպությունը նման է սովետական շրջանի կոոպերատիվներին, դա էլ իշխանության կոոպերատիվն է՝ դուստր ձեռնարկությունը»:

Արմեն Մարտիրոսյանը  խորհուրդ է տալիս չհավատալ նման հարցումներին և պնդում է, որ պրոֆեսիոնալ սոցիոլոգիական կազմակերպությունները ընտրարշավի սկզբում նման տվյալներ չեն հրապարակում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее