Գրեթե մեկ շաբաթ է՝ համառորեն տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պաշտոնանկ է արվել կամ արվելու: Սակայն երեկ Խաչատուրովը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, թե նման բան չկա. «Ձեր տոնը շնորհավորում եմ ու խնդրում եմ, որ թողնեք մի քիչ հանգստանանք: Ես ի՞նչ ասեմ, ես ի՞նչ գիտեմ, դուք ամեն ինչ ավելի լավ գիտեք»: Հարցին, թե տեղեկություններ կան, որ նա լուրջ տարաձայնություններ ունի Սեյրան Օհանյանի հետ, Խաչատուրովն ասել է. «Դե, աղջիկ ջան, վերջ տուր, էլի, քո ցավը տանեմ: Ի՞նչ խնդիրներ: Աշխատում ենք, էլի, թողեք աշխատենք»: Նա հրաժարվել է այլ հարցերի պատասխանել: Մայիսի 18-ին Երեւան-Սեւան ավտոճանապարհին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը մահացած զինվոր Լյուքս Ստեփանյանի հարազատներին հրապարակավ խոստացել էր աշխատանքից ազատել զինվորական բարձրաստիճան պաշտոնյաների: Իսկ ՊՆ խոսնակը «Արմենիա»-ի եթերում հայտարարել էր, որ ԳՇ-ն է պատասխանատու զորքերի վիճակի համար:
Շարունակությունը և հետաքրքիր այլ լուրեր` թերթի այսօրվա համարում