Galatv.am-ը գրել է. ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել էմարտի 1-ի իրադարձություններին. «Արդար դատաքննության սկզբունքը նախաքննության գործընթացի հետ ընդհանրապես կապ չունի, հետեւաբար որ բողոքում են կամ դժգոհ են արդար դատաքննության սկզբունքի ոչ իրագործելիության առումով, դա ընդհանրապես առնչություն չունի մինչեւ այս պահն ընթացող գործընթացների հետ: Սա այլ գործընթաց է, եւ նույն միջազգային իրավունքի տեսանկյունից մենք խոսում ենք ոչ թե արդար դատաքննությունից, այլ արդյունավետ քննության ապահովման սկզբունքի իրագործման մասին, իսկ այդ տեսակետից արդյունավետ քննության տեսակետից այդ սկզբունքը ունի որոշակի չափանիշներ, եւ ես ձեզ վստահեցնում եմ, որ այդ գործով իրականացվում են բոլոր քննչական անհրաժեշտ աշխատանքները, որպեսզի առավելագույնս ապահովենք առավել արդյունավետ քննության սկզբունքի իրագործումը, եւ այդ առումով վստահ եմ, որ մենք առիթ կունենանք քննարկելու բոլոր հանգամանքները մանրամասն»:
Մանրամասները՝ Galatv.am-ի տեսանյութում