«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կապան համայնքում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում առաջադրվելու մտադրություն ունի նաև գործող քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Գործող համայնքապետը համագործակցելու է իր ազգական, «Շանթ դաշինք» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի հետ։ Փարսյանն ու Հարությունյանը զարմիկներ են։
Տեղեկությունը մեզ հետ զրույցում պաշտոնապես չհերքեց նաև Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանը, որ գլխավորում է «Շանթ դաշինք» կուսակցությունը, ու, ըստ երևույթին, հենց այդ ուժի ցուցակում էլ ներառված կլինի Գեւորգ Փարսյանը»:
Մանրամասները՝ թերթի համարում: