▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերազանց սովորող երիտասարդը պետք է ունենա անվճար կրթության հնարավորություն․ Նարեկ Կարապետյան

Փետրվարի 25-ին Տաշիր Արենայում  տեղի է ունեցել  «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի հանդիպումը երիտասարդների հետ։

Նարեկ Կարապետյանը երիտասարդներին ներկայացրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի 5 տնտեսական քայլերը, ինչպես նաև երիտասարդական քաղաքականության տեսլականը։ Բաց և անկեղծ միջավայրում երիտասարդները Նարեկ Կարապետյանի հետ հարցուպատասխանի ձևաչափով քննարկել են իրենց հուզող հարցերը։

Մեր երկրում երիտասարդների համար մի քանի ճանապարհ կա՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտը, որը մենք պետք է զարգացնենք, կա ձեռնարկատիրությունը, որը պետք է սկզբնական շրջանում ազատենք հարկերից, որ կարողնան լավ ապագա ստեղծել սկսնակ բիզնեսմենները,-ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ու հավելել․ «Կա քայլերի հաջորդականություն կրթության մեջ, գերազանց սովորղ երիտասարդը պետք է ունենա անվճար կրթության հնարավորություն»։

Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել «Միսթր Ուժ» -ի պաշտոնական պրեզենտացիան։ Պատմության մեջ առաջին անգամ գործարկվել է IA գործիքով ստեղծված քաղաքական բոտը, որը 24/7 ռեժիմով պատասխանում է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ծրագրերի ու տեսլականի վերաբերյալ հարցերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее