▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերազանցել եմ արագությունը․ ՊԵԿ փոխնախագահը ՃՈ աշխատակցի կողմից տուգանվել է 10 հազար դրամ

Բարձրաստիճան պաշտոնյան, որին օրեր առաջ տուգանել է ՀՀ ճանապարհային ոստիկանությունը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանն է։

«Հայկական ժամանակ»-ն է գրում և նշում, որ տեղեկությունը հաստատել է պաշտոնյան:

«Հյուսիս-հարավ ավտոճանապարհի վրա մի փոքր գերազանցել եմ արագությունը եւ տուգանվել տասը հազար ՀՀ դրամի չափով»,- ի պատասխան հարցի՝ ասել է Ներսիսյանը։

Հարցին՝ արդյոք ծառայողակա՞ն ավտոմեքենայով է եղել, վերջինս պատասխանեց, որ եղել է իր անձնական մեքենայով։

ՊԵԿ փոխնախագահը նշել է, որ ՃՈ աշխատակիցները շատ հարգալից մոտեցել են, իրեն ճանաչել եւ ըստ սահմանված կարգի՝ տուգանել։ Ներսիսյանը դրական է գնահատել այս քայլը՝ հավելելով, որ սա պետք է օրինակ ծառայի, որ բոլորը հավասար են օրենքի առջեւ։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին զեկուցել է, որ Հայաստանի մի բարձրաստիճան պաշտոնյա զանգել է իրեն եւ շնորհակալություն հայտնել այն բանի համար, որ Ճանապարհային ոստիկանը երթեւեկության կանոնների խախտման համար կանգնեցրել է իր կողմից վարվող մեքենան եւ չնայած ճանաչել է իրեն՝ որպես բարձրաստիճան պաշտոնյա, այնուամենայնիվ, տուգանել է։ Այս մասին վարչապետը հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Հասարակություն далее