«Ես ավելի քան վստահ եմ, որ գերիների վերադարձի հարցը մենք կլուծենք առավելագույն արագությամբ»,- բռնի տեղահանված արցախցիների հետ հանդիպմանն ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ և վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանը։
Հանդիպմանը ներկա էին նաև Արցախի նախկին իշխանության ներկայացուցիչներ, գերիների վերադարձի հարցը Սամվել Կարապետյանին ուղղել էր Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։
«Ես վստահ եմ, որ այդ հարցը միայն մեր ուժը կարող է լուծել, և մենք այդ հարցին լուծում տալու ենք»,- ի պատասխան Բեգլարյանի հարցի՝ ասել է Սամվել Կարապետյանը՝ հավելելով՝ գերիների մեջ իր ընկերներն են,- «Եվ ես այդ հարցն իրավունք չունեմ չդարձնել իմ կառավարության համար գլխավոր հարց»։


