▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիան Թուրքիայից հանեց իր «Patriot» համակարգերը

«Operation Active Fence» առաքելության շրջանակներում Գերմանիայի կողմից Թուրքիայում տեղակայված «Patriot» հակաօդային պաշտպանության համակարգերը և դրանց 250 հոգանոց գերմանացի զինվորների անձնակազմը վերջնականապես դուրս բերվեց Թուրքիայի տարածքից:

Ըստ թուրքական «Yeniakit» պարբերականի` 15 օր տևած ապամոնտաժման աշխատանքներից հետո, այսօր Թուրքիայի Իսքենդերուն նավահանգստից նշյալ համակարգերը ծովային ճանապարհով ուղարկվել են Գերմանիա: Գերմանական անձնակազմով համակարգերը Թուրքիայի Քահրամանմարաշ (Մարաշ) քաղաքի մոտակայքում էին տեղակայվել 2012 թվականին` 3 տարի ժամկետով:

Նշենք, որ Թուրքիան 2012-ի նոյեմբերին դիմել էր ՆԱՏՕ-ին` խնդրելով իրեն «Patriot» տիպի համակարգեր հատկացնել Սիրիայի հնարավոր օդային հարձակումներից պաշտպանվելու համար: ԱՄՆ, Գերմանիան և ՆԱՏՕ-ի անդամ այլ երկրներ բավարարել էին դաշնակից Թուրքիայի խնդրանքը` Մարաշում 3 տարի ժամկետով տեղադրելով «Patriot» համակարգեր:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее