▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերմանիայում թուրքերը ստորագրահավաք են սկսել՝ ընդդեմ Հայոց ցեղասպանության ճանաչման

«Բեռլինի թուրքական համայնք» (TGB) անվանումով կազմակերպությունը «1915-ը ցեղասպանություն չէ» անվանումով ստորագրահավաք է սկսել: Ըստ թուրքական «Zaman» թերթի կայքի` կազմակերպության նախագահ Բեքիր Յըլմազը հայտարարել է, որ իրենց ստորագրահավաքը պիտի դիտել որպես քաղաքական գործիչներին ուղղված ուղերձ: Վերջինս, կրկնելով Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ժխտողական թեզերը, ասել է. «Պատգամավորներն իրենց տրամադրության տակ բավարար ենթակառուցվածքներ չունեն 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրելու համար: Այդ պատճառով 1915-ին տեղի ունեցածները պետք է պատմաբաններն ուսումնասիրեն: Մենք ցանկանում ենք, որ խնդիրը մնա պատմաբանների ուսումնասիրության տիրույթում»: Յըլմազը հայտարարել է նաև, որ այս ամիս Հայոց ցեղասպանության մասին բանաձև է բերվելու Գերմանիայի խորհրդարանի օրակարգ և դրվելու քվեարկության: Թուրքական համայնքի ներկայացուցիչներին նա կոչ է արել մասնակցել համացանցում կազմակերպվող ստորագրահավաքին:

Աղբյուր` Ermenihaber

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Քաղաքական далее