ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը Մարտի 1-ի գործով կանչվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
«Հայկական ժամանակ»-ն է գրում և նշում, որ այս մասին ասել է ՀՀ ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ ի պատասխան Կոստանյանը հայտնել է, որ գտնվում է արտերկրում եւ կվերադառնա 15-20 օրվա ընթացքում:
Հարցին, թե Կոստանյանը ի՞նչ կարգավիճակով է կանչվել ՀՔԾ, Մարինա Օհանջանյանը ասել է, որ այդ մասով տեղեկատվություն չի կարող փոխանցել:
Հիշեցնենք, որ երեկ ՀՔԾ-ն ծավալուն հաղորդագրություն էր տարածել ՀՀ նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի մեղադրանքի վերաբերյալ, որտեղ նշվում է նաեւ Կոստանյանի եւ նախկին փոխոստիկանապետ Գեւորգ Մհերյանի անունները:


