Այսօր ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց մեկ րոպե լռությամբ հարգել Ուկրաինայում իշխանության կողմից մահաբեր զենքի կիրառման պատճառով զոհված անձանց հիշատակը` նշելով, որ սա մեծ չարիք է, քանզի մեծ ողբերգություն է եղել:
Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ ինքը դեմ չէ, որ հարգեն բոլոր զոհերի, այդ թվում՝ զոհված ոստիկանների հիշատակը.
«Ես խնդրում եմ խորհրդարանին՝ գնալ ընդառաջ և մեկ չոպե լռությամբ հարգել բոլոր զոհերի հիշատակը»,-ասաց ԱԺ նախագահը:
Ողջունելով ԱԺ նախագահի լայնախոհությունը` ՀՀԿ պատգամավոր Մարգարիտ Եսայանը հայտարարեց.
«Ցավալի է, որ կատարվում են նման դեպքեր, բայց այստեղ պետք չէ դարձնել սեփական քաղաքական դիվիդենտներ շահելու խոսափող և հարգելի պատգամավորը, ճիշտ կլիներ, եթե մեկ րոպե լռությամբ հարգելու առաջարկ աներ, երբ որ Սիրայում էին դեպքեր տեղի ունենում և այնտեղ զոհվում էին մեր հայերը: Այնպես որ` պետք չէ սիրուն դեմքով վատ բաներ անել»:
Արտաշես Գեղամյանն էլ Լևոն Զուրաբյանի քայլը համարեց սեփական ճղճիմ, շահադիտական նպատակների համար կատարած քայլ: