«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը անցած կիրակի՝ Վարդավառի օրը, ոչ սթափ վիճակում երկու անգամ վթարի պատճառ է դարձել, նախ՝ Դիլիջանում, ապա Սևանի ճանապարհին, սակայն նա մինչև այժմ շարունակում է պաշտոնավարել: Թերթը դիմել է Ոստիկանության լրատվական ծառայություն՝ հասկանալու համար, թե ոստիկանությունն ինչ իրավախախտում է արձանագրել մարզպետի գործողություններում, և ինչ է արվել: Ի պատասխան՝ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից մեզ հայտնել են, որ անձի վերաբերյալ տեղեկատվություն չեն տրամադրում: Մարզպետի գործողությունների մասով քրեական վարույթ չի նախաձեռնվել, այսինքն՝ մարզպետին քրեական պատասխանատվության չեն ենթարկի, փոխարենը, թերթի աղբյուրների փոխանցմամբ, որոշել են Կարեն Սարգսյանի մասով վարչական իրավախախտման գործընթաց սկսել՝ նրան զրկելով վարորդական իրավունքից: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |
Գեղարքունիքի մարզպետը կարող է զրկվել վարորդական իրավունքից
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել Asekose.am-ի խմբագրության տեսակետների հետ: Նյութերի ներքո` վիրավորական ցանկացած արտահայտություն կհեռացվի կայքից:
Tweet