▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գեղեցկության մրցույթի թագուհին` կեղտոտ և արյունոտ

«Միսս տիեզերք 2009» ճանաչված Ստեֆանիա Ֆերնանդեսը կեղտոտ և արյունոտված դեմքով ու ձեռքերով լուսանկարներ է հրապարակել: Այդ ձևով գեղեցկուհին փորձել է միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել վերջերս Վենեսուելայում կայացած հակակառավարական ցույցերի ժամանակ քաղաքացիների նկատմամբ կիրառված բռնությանը: Իսկ հաստ պարանով կապկպած բերանն էլ խորհրդանշում է Վենեսուելայում խոսքի ազատության սահմանափակումը:

Հիշեցնենք, որ  ամիսներ առաջ Վենեսուելայում հակակառավարական ցույցի ժամանակ սպանվել է գեղեցկության մրցույթի մասնակից 22-ամյա մոդել Հենեզիս Կարմոնան: Վերջինս մահացել է փողոցում` հրազենային վնասվածքից: 

Мнения и взгляды, выраженные на веб-сайте, могут не совпадать с мнением редакционной команды Asekose.am.
Շոու-բիզնես далее